Կանադայում ոստիկանը տուգանել է 3 տարեկան երեխային սխալ կայանման համար՝ գրում է Global News-ը։ Տղան թողել էր խաղալիք մոտոցիկլետն արգելող նշանի տակ։ Տեսնելով դա՝ հայրը դաստիարակման նպատակով խնդրել է իրավապահին պատժել մանկահասակ օրինախախտին։
Գալիֆաքսի ոստիկանության ներկայացուցիչները լուսանկարը տեղադրել սոցցանցի իրենց էջում։ Կարճ ժամանակ անց այն տարածվել է նաև ԶԼՄ-ներում։ Համացանցային հանրությունը մասնավորապես գնահատել է երեխայի դեմքի արտահայտությունը։
Երեխան ստիպված չի լինի որևէ գումար վճարել։ Ոստիկանը խոսել է երեխայի հետ, բացատրել խախտման էությունը և բաց թողել։








































