Կիսապաշտպան Արդա Թուրանը պայմանագիր է ստորագրել «Բարսելոնա»-ի հետ: Այն 5 տարվա ժամկետ ունի: Այդ մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա Թուրանի` Մադրիդի «Ատլետիկո»-ից «Բարսելոնա» տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել է հուլիսի 6-ին: Այսօր «Կամպ Նոու»-ում կկայանա նրա շնորհանդեսը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի պատժամիջոցների պատճառով կատալոնական ակումբի նոր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս գալու իրավունք կստանան 2016 թվականի հունվարից:













































