Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հրաժարվել է MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբ տեղափոխվել: Այդ մասին հայտնել է ակումբի տեխնիկական տնօրենԿրեյգ Վայբելը:
«Ընթացիկ ամռանը Յուրան մեզ չի միանա: Մենք զրուցել ենք և պարզվել է, որ այժմ նրա մոտ ամեն ինչ հիանալի է: Փոխվել է «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչն ու նոր մասնագետը չի պատրաստվում հրաժարվել Յուրայի ծառայություններից: Ես ուրախ եմ Մովսիսյանի համար: Բայց, իհարկե, ցանկանում ենք նրան տեսնել մեր ակումբում»,- նշել է Վայբելը:
Հիշեցնենք` Յուրա Մովսիսյանը հանդես է եկել «Ռեալ Սոլթ Լեյք»-ում 2007-2009 թվականներին:






































