Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարել է, որ բանակում շատ մեծ է ինքնասպանությունների ու խեղման դեպքերի թիվը։ Խիդաշելին այդ մասին հայտարարել է գիտնականների հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ դա շատ ցավոտ թեմա է, որը պահանջում է գիտական հետազոտություն:
«Ինձ համար կարևոր է հոգեբանական վնասվածքի դեմ պայքաը, որի զոհը դառնում է զինվորը, որը կարող է այդ վնասվածքի պատճառով վերջ դնել իր կյանքին։ Բանակում շատ մեծ է ինքնասպանությունների թիվը։ Շատ մեծ է նաև խեղման դեպքերի թիվը։ Դա պահանջում է գիտական հետազոտություն, թե ինչու է գործը հասնում դրան՝ չնայած այն բանին, որ նրանց մեծ մասը պետք է որ դեմ լինի այդպիսի գործողություններին»,- ասել էնա։
Խիդաշելին այսօր մեկնում է Ֆրանսիա, ուր պլանավորված է երկրորդ պայմանագրի ստորագրումը, որի մանրամասները չեն հաղորդվում։ Առաջին պայմանագիրը ստորագրվել է հունիսի 15-ին, որի բովանդակությունը նույնպես հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Խիդաշելին Վրաստանի պատմության մեջ առաջին կին պաշտպանության նախարարն է։










































