Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
«Գանձասար» – « Բանանց» խաղին «Գանձասար» թիմի ֆուտբոլիստ Արտաշես Զաքարյանի ոչ սպորտային պահվածքի հետ կապված թիմի գլխավոր մենեջեր Վ. Դանիելյանը հանդես է եկել զեկուցմամբ։
ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 4-րդ հոդվածի 2- րդ կետի և 12-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն Զաքարյանը որակազրկվել է 2 տարով։





































