Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Այն մինչև 2021 թվականը ժամկետ ունի: Այդ մասին հայտնում է Deportes Cuatro-ը:
Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին: Նշենք, որ բրազիլացու գործակալը Սերխիո Ռամոսի եղբայրն է` Ռենե Ռամոսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «արքայական ակումբ»-ի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2020 թվականը երկարաձգել էր նաև պաշտպան Դանիել Կարվախալը:








































