Ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հաստատել է, որ իրենց ընտանիքը տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Ալյոնա Ստերլիգովայի խոսքով՝ այդ հանրապետությունը պահպանել է «բարոյական հիմքերը», իսկ բնակչությունը ռուսերեն է խոսում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
«Էլ որտե՞ղ կարող էր Գերմանը մեզ տանել՝ մեր հայացքներով և սովորույթներով: Եվրոպա՞, որտեղ այլասերում է: Վրաստա՞ն, որտեղ արդեն գեյ-շքերթներ են անցկացվել»,- հայտարարել է Ստերլիգովան՝ նշելով, որ տեղի բնակիչները ձգտում են իրենց օգնել:
Նա ասել է, որ տեղափոխվելու մասին որոշումն ամուսինը հանկարծակի է ընդունել, երբ իրենք Բելառուսում էին: Նա նաև դժվարացել է նշել Ռուսաստանից մեկնելու որոշման պատճառները:
«Ինձ միայն ասվել է, որ մեզ առայժմ չարժե Ռուսաստան վերադառնալ»,- ասել է նա:









































