Եմենում հակամարտող կողմերը պայմանավորվածության են հասել հրադադարի շուրջ, որը կսկսվի հուլիսի 10-ի լույս 11-ի գիշերը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ինչպես նշվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ, հրադադարը պետք է շարունակվի մինչև մուսուլմանների սրբազան ամսվա՝ Ռամադանի ավարտը, այսինքն՝ մինչև հուլիսի 16-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ակնկալում է բոլոր կողմերից հանձնառություն «մարդասիրական դադարի» պայմաններին։ Նշվում է, որ հրադադարը կսկսվի գիշերվանից՝ առանց նախապայմանների։
Ավելի վաղ ՄԱԿ-ում հայտնել էին, որ ավելի քան երեք ամիս Եմենում կոալիցիայի կողմից շարունակվող ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 1528 խաղաղ բնակիչ։







































