Ամերիկացիների մոտ 77 տոկոսը կարծում է, որ բանկային քարտերի ռեկվիզիտների տվյալների արտահոսքը ավելի սարսափելի է, քան համացանցում իրենց մերկ լուսանկարների հայտնվելը: Այս մասին են վկայում MasterCard-ի անցկացրած հարցման տվյալները:
Մոտ 62 տոկոսին ավելի անհանգստացրել է էլեկտրոնային փոստի կոտրվելը, բնակարանի կողոպուտը, իսկ ինտիմ լուսանկարներն առևանգելն ու համացանցում տեղադրելը անհանգստացնում է միայն 55 տոկոսին:
Բացի այդ, ամերիկացիների 48 տոկոսն իրենց են պատասխանատու համարում ֆինանսական տվյալների պաշտպանության համար:










































