Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլում Մալթայի «Բիրկիրկարա»-ն պատասխան խաղում 1:3 հաշվով առավելության հասավ «Ուլիս»-ի նկատմամբ: Առաջին խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:
«Ուլիս»-ի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Ոչ ցանկալի գոլ բաց թողինք մեր անփութության պատճառով, որից հետո այն, ինչ պլանավորել էինք, ստիպված էինք փոփոխել՝ կորցրածը հետ բերելու համար: Ստացվեց այնպես, որ երկրորդ գոլը բաց թողեցինք, որից հետո մեր գործն ավելի դժվարացավ:
Առաջին խաղում խաղում էինք առանց ընդգծված հարձակվողի, ի տարբերություն երկրորդ խաղի: Բայց երկրորդ խաղակեսում հարձակվող Ժոել Չբամբային փոխարինեցի»:









































