Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը տեղափոխվել է «Դինամո Դելի»: Այդ մասին հայտնում է ակումբի Twitter-ի պաշտոնական էջը:
42-ամյա մասնագետը կխաղա հնդկական ակումբում, ինչպես նաև կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Պայմանագրի պայմաններն ու ժամկետը չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի առաջնության հերթական մրցաշրջանը կլինի երկրորդը պատմության մեջ: Այն կմեկնարկի հոկտեմբերի 3-ին և կավարտվի դեկտեմբերի 6-ին:





































