Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բոլոր 5 անդամ երկրները վավերացրել են կառույցին Ղրղըզստանի ինտեգրման մասին պայմանագիրը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ղրղըզստանի էկոնոմիկայի նախարար Օլեգ Պանկրատովը՝ հղում անելով ԶԼՄ-ների տեղեկություններին:
ԵՏՄ-ին Ղրղըզստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է անցած տարվա դեկտեմբերին՝ Մոսկվայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հանդիպման ժամանակ։
Ղրղըզստանը մայիսի 22-ին ավարտել է ԵՏՄ-ին հանրապետության միանալու բոլոր ներպետական ընթացակարգերը։
Ներկայումս, ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ղրղըզստանի միանալու վերաբերյալ բոլոր ներքին վավերացման գործընթացներն ավարտվել են միության բոլոր անդամ երկրներում:









































