Իտալական RaiNews 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավելի քան 90 մարդ տուժել է և մեկը զոհվել Իտալիայում գրանցված պտտահողմի հետևանքով: Պտտահողմը չորեքշաբթի երեկոյան գրանցվել է Վենետիկի նահանգում և հարվածել է Դոլո ու Միրա քաղաքների միջև ընկած տարածքին:
Մի շարք բնակիչներ հարկադրաբար լքել են իրենց վնասված տները, շատ տների տանիքները պոկվել են, պտտահողմը տապալել է նաև հարյուրավոր ծառեր: Բնական աղետի հետևանքով զոհվել է մի տղամարդ, որի ավտոմեքենան պտտահողմը նետել է ջուրը: Տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր:










































