Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

Եվրոպական խորհրդարանի ընդունած փաստաթուղթը կոչ է անում Հայաստանի և ԼՂՀ-ի ավելի լայն ներգրավում. ՀԵԲ

Հուլիսի 9-ին Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) ընդունեց փաստաթուղթ Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման վերաբերյալ: Գնահատելով ԵՄ-ի մոտեցումն իր անմիջական հարևանների նկատմամբ՝ փաստաթուղթը պարունակում է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող մի շարք դրույթներ, տեղեկացնում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ–ն:

Ի լրումն մյուս դրույթների, այն կոչ է անում ‹‹ԵՀՔ-ն վերափոխել առավել նպատակային և ճկուն քաղաքականության, որը կկարողանա հարմարվել գործընկեր երկրների բազմազանությանը››, – միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ ‹‹ԵՄ-ն պետք է հրավիրի ոչ-ասոցացված գործընկեր երկրներին ներգրավվելու ոլորտային համագործակցության մեջ, ներառյալ՝ նոր ոլորտային համաձայնագրեր կնքելու հնարավորությունը և գոյություն ունեցող համաձայնագրերը ամրապնդելը››:

Այնուհետև, փաստաթուղթն աջակցում է հարևանության շրջանակում մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման և ազատականացման միջոցով շարժունակության ընդլայնմանը, և դիմում է Եվրոպական հանձնաժողովին առաջարկել ԵՀՔ երկրների մասնակցությունը ԵՄ հավելյալ կառույցներում և ծրագրերում, օրինակ՝ ՖՐՈՆՏԵՔՍ-ում, ԵՎՐԱՓՈԼ-ում, կամ Էրազմուսում:

Ավելին, ԵԽ փաստաթուղթը ընդգծում է նաև գործընկերների՝ Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակում համագործակցության և եվրոպական քաղաքական կուսակցությունների անդամակցության կարևորությունը՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ժողովրդավար ինստիտուտների հետագա զարգացումը:

‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› (www.EuFoA.am) կազմակերպությունը ողջունում է այս կարևորագույն դրույթները: ‹‹Դրանք հստակ արտահայտում են այն դիրքորոշումը, որ երկար ժամանակ պաշտպանում է մեր կազմակերպությունը››, – մեկնաբանել է ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

‹‹Մասնավորապես, այն պատճառով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները առանձնահատուկ են և պահանջում են իրենց նպատակին լավագույնս ծառայող իրավական հիմք: Այս դրույթները նաև շահավետ են Հայաստանի՝ ԵՄ-ի հետ փոխադարձ հետաքրքրությունների ոլորտները տարբերակելու համար, որոնք հնարավորինս կամրապնդեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները››:

ՀԵԲ-ի Հայաստան-Եվրոպա խորհրդատվական խորհրդի անդամ, Բուլղարիայի պատգամավոր դոկտոր Անդրեյ Կովաչևն ասել է. ‹‹Սա բավականին կարևոր փաստաթուղթ է՝ այս օրենսդրության մեջ առաջինն իր տեսակով: Ես և իմ գործընկերները կողմ ենք այս փաստաթղթին և դրույթներին, որոնք վերաբերում են Արևելյան գործընկերությանը և Հարավային Կովկասին: Հուսով ենք՝ փաստաթուղթը խթան կհանդիսանա Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման գործընթացում››:

Բացի այդ, փաստաթուղթը այսպես կոչված սառեցված հակամարտություններում ԵՄ աջակցությամբ վստահության ձևավորման մեխանիզմներ կառուցելու նախադեպ է ստեղծում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչների ներգրավմամբ, և ‹‹կոչ է անում Փոխնախագահին/ Բարձր ներկայացուցչին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը մշակել նորարարական քայլեր և մոտեցումներ, ներառյալ հանրային հաղորդակցման մարտավարություն և ոչ-ֆորմալ խորհրդատվություն՝ երկխոսությանը և հաշտեցմանը աջակցելու նպատակով››:

Փաստաթուղթը մշակվել է ԵԺԿ խմբակցության Սլովակիայի ԵԽ պատգամավոր Էդուարդ Կուկանի կողմից և ընդունվել է ներկա գտնվող պատգամավորների մեծամասնության քվեով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում