Nature-ի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականները վերստեղծել են վերջին 2500 տարում հրաբխային ժայթքումների մանրակրկիտ ժամանակագրությունը և ընդգծել մարդու՝ պատմության ընթացքի վրա դրա ազդեցության կոնկրետ դրվագները: Նրանց խոսքերով՝ ուժգին ժայթքումները կլիմայական փոփոխությունների գլխավոր պատճառն են դարձել:
Դա առաջին հերթին վերաբերում է սառեցմանը, ինչի պատճառը սուլֆատների խոշոր ծավալն է, որոնք հայտնվում են մթնոլորտի վերին շերտերում և մոլորակը փակում են արևի ճառագայթումից:
Պարզվել է, որ մ.թ.ա. 500 թվականից մինչև մ.թ. 1000 թվականն ընկած ժամանակահատվածում 16 ամենասառը ամառներից 15-ը գրանցվել են հրաբուխների ժայթքումներից հետո: Դա նշանակում է՝ վերջին 2500 տարում հրաբուխներն են կառավարում կլիմայական փոփոխությունները:







































