Իսպանական El Mundo Deportivo-ն հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում`Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի` ազգային թիմում ելույթները շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ:
Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուների մեծամասնության կարծիքով` «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը պետք է հեռանա Արգենտինայի հավաքականից, ինչին կողմ են քվեարկել հարցվողների 84%-ը:
Հիշեցնենքն` Մեսսին հերթական անգամ քննադատության է ենթարկվել Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչի Չիլիի ընբտրանու դեմ խաղից հետո: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել են գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող են իրացրել չիլիացիները: Խերարդո Մարտինոյի սաները պարտվել են 1:4 հաշվով:









































