Իրաքում ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) առնվազն 45 գրոհային մուսուլմանների սուրբ Ռամադան ամսին մահացել է սննդից թունավորվելուց: Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Մոսուլում, երբ 145 գրոհային հավաքվել են իֆթարի՝ Ռամադան ամսին երեկոյան սննդի ընդունման համար: Քրդստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցչի հաղորդմամբ՝ հայտնի չէ՝ սնունդն անհայտ անձինք հատո՞ւկ են թունավորել, թե՞ դա սննդային թունավորում է եղել:









































