Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է լքել մոսկովյան ակումբն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Eurofootball-ի տեղեկությունների համաձայն` «Սպարտակ»-ը մի քանի առաջարկ է ստացել Օզբիլիսի տրանսֆերի վերաբերյալ:
Հիշեցնենք` Արասը Կրասնոդարի «Կուբան»-ից «Սպարտակ» է տեղափոխվել 2013 թվականին: Մոսկովյան ակումբի կազմում կիսապաշտպանը 28 հանդիպում է անցկացրել և 3 գոլ խփել: Խաչաձև կապանների վնասվածքի պատճառով Արասը բաց է թողել գրեթե ամբողջ նախորդ մրցաշրջանը:








































