Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ մտադիր է ամրապնդել իր և այլ պետությունների հարաբերությունները՝ անկախ «վեցյակի» հետ միջուկային ծրագրով բանակցությունների ելքից։ Այս մասին փոխանցում է PressTV-ն։
Ռուհանին նշել է, որ Իրանի իշխանությունները պատասխան գործողությունների ծրագիր են պատրաստում իրավիճակի համար, որը կհաջորդի ատոմի հարցով որոշմանը, և Թեհրանը պատրաստ է միջազգային համագործակցության ընդլայնման։
Ներկայում «վեցյակը» (Ռուսաստան, Ֆրանսիա, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) և Իրանը բանակցություններ են վարում, որոնց նպատակն է ապացուցել իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթը՝ միջազգային պատժամիջոցների վերացման դիմաց։









































