ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոն Լատինական Ամերիկայից եկվորներին պաշտոնապես ճանաչել է Կալիֆոռնիայի ամենախոշոր էթնիկ խումբ: Այս մասին գրում է BBC-ն:
Մարդահամարի տվյալներով՝ ներկա պահին նահանգում բնակվում է լատինաամերիկյան ծագմամբ մոտ 15 մլն իսպանալեզու բնակիչ, այնինչ ոչ իսպանախոս սպիտակամորթ բնակչությունը 14.9 մլն-ից փոքր-ինչ է ավելի:
Նշվում է, որ Կալիֆոռնիայի պատմության մեջ լատինաամերիկացիները իրենց թվով առաջին անգամ են գերազանցել սպիտակամորթ ամերիկացիներին։ Կանխատեսվում է, որ մինչև 2060 թվականը լատինաամերիկացիները կկազմեն նահանգի բնակչության գրեթե կեսը։
Կալիֆոռնիան դարձել է ամենախոշոր նահանգը լատինաամերիկացիների կոմպակտ բնակչությամբ և տոկոսային հարաբերությամբ երրորդը՝ Հավայան կղզիներից ու Նյու Մեքսիկոյից հետո:









































