Ըստ հետազոտության պայմանների` վարկանիշում կարող են հայտնվել միայն այն ավտոմեքենաները, որոնք արտադրվում և վաճառվում են ԱՄՆ-ում` հիմնված լինելով այն ցուցանիշի վրա, թե որքանով է այս կամ այն մոդելը բաղկացած ԱՄՆ-ում արտադրված պահեստամասերից: Եթե դրանց քանակությունը 75 տոկոսից քիչ է, ավտոմեքենան մեխանիկորեն դուրս է մնում ցուցակից:
Բացի այդ, դրանում կարող են հայտնվել նաև հատուկ ԱՄՆ-ի համար արտադրված մոդելները` պետության սահմաններից դուրս, ինչպես նաև ամերիկյան շուկայից հեռացող և ուղղակի «իրավահաջորդ» չունեցող ավտոմեքենաները:










































