Բրազիլական ավետարանական քրիստոնյաները մեկնարկել են Facebook-ի այլընտրանքային «անմեղ» տարբերակը, այն անվանելով Facegloria: Այդտեղ արգելված է հայհոյել, ինչպես նաև տեղադրել բռնությունների և սեքսի տեսարաններով հոլովակներ, հայտնում է Daily Dot-ը:
Facegloria-ում նաև չի քաջալերվում ալկոհոլի և սիգարետների մասին քննարկումները: Սոցիալական էջը թույլ չի տալիս օգտագործել ցենզուրայից դուրս 600 բառեր: Սովարական «լայքերի» փոխարեն այն ունի «ամեն» կոճակը: Ներկայումս կայքը աշխատում է ոչ առևտրային հիմունքներով, որին աջակցում են մոտ 20 կամավոր ծրագրավորողներ:
Աշխատանքի առաջին ամսում այն ունեցել է 100 հազար օգտվողներ: Ստեղծողները պլանավորում են, որ երկու տարի անց իրենց կայքից օգտվողների թիվը կհասնի 10 միլիոնի:










































