Գիտնականները պարզել են, որ կոնկրետ դրված նպատակը տղամարդկանց ավելի լավ է մոտիվացնում աշխատելու, քան կանանց: Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Economics Letters ամսագրում:
Փորձին մասնակցել են 109 մարդ: Նրանց առաջարկվել է 5 րոպեում խնդիրներ լուծել: Փորձի սկզբում մասնակիցների առաջ կոնկրետ նպատակ չեն դրել, իսկ հաջորդ 2 դեպքերում խնդրել են ջանալ ստանալու ճիշտ պատասխան 10 և 15 օրինակների համար:
Հետազոտողները պարզել են, որ այն դեպքերում, երբ փորձին մասնակցողների առջև դրված չեն եղել կոնկրետ նպատակներ, կանայք ավելի լավ են կարողացել լուծել խնդիրները: Իսկ վերջին 2 դեպքերում տղամարդիկ են ավելի լավ արդյունք ցույց տվել: Գիտնականների կարծիքով՝ տղամարդկանց վրա մոտիվացիան ավելի լավ է ազդում, իսկ կանայք ավելի ճշգրիտ են բնությունից:








































