Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն լիովին հիմնավորված է համարել պաշտոնական Բաքվի կողմից ռուս հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայային անցանկալի անձանց «սև ցուցակում» ներառելը`Լեռնային Ղարաբաղ նրա կատարած այցի հետ կապված: Այս մասին գրում է Interfax-ը:
«Ստիպված եմ ցավով արձանագրել, որ տիկին Կազարնովսկայան ինքն է կրում ադրբեջանական կողմի հիմնավորված արձագանքի պատասխանատվությունը` անցանկալի անձանց «սև ցուցակում» նրա հայտնվելու տեսքով»,- ասվում է Բյուլբյուլօղլուի մեկնաբանությունում:
Դեսպանը նաև ընդգծել է, որ լինելով Ռուսաստանի քաղաքացի, երգչուհին պետք է ձեռնպահ մնար Լեռնային Ղարաբաղ այցից:









































