Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը ՄԻԵԴ-ի որոշման համաձայն պետք է մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ը պատասխանի Վրաստանի պահանջին, որն առնչվում է 2006 թվականին երկրից վրացիների զանգվածային արտաքսման համար հասցված բարոյական վնասի փոխհատուցմանը:
Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: Վրաստանի Արդարադատության նախարարությունն այս տարվա հուլիսի 2-ին ՄԻԵԴ-ին ներկայացրել է փաստաթուղթ, որում նշված է, որ Ռուսաստանը 2006 թվականի աշնանը վրացիների զանգվածային արտաքսման համար պետք է վճարի 70 միլիոն 320 հազար եվրո:
ՄԻԵԴ-ը վրացական կողմի դիրքորոշումն արտացոլող այդ փաստաթուղթն այսօր ուղարկել է Ռուսաստանի Դաշնությանը՝ համաձայն առկա կանոնակարգի: ՄԻԵԴ-ը Ռուսաստանի համար Վրաստանի դիրքորոշմանը պատասխանելու ժամկետ է սահմանել մինչև 2015 թվականի հոկտեմբերի 9-ը:
ՄԻԵԴ-ը «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» միջպետական հայցով որոշումը կայացրել է 2014 թվականի հուլիսի 3-ին՝ ընդունելով մարդու իրավունքների խախտման ոչ մեկ փաստ: ՄԻԵԴ-ը վճռել էր, որ Վրաստանն ու Ռուսաստանը 12 ամսում պետք է պատրաստեն այդ թեմայի շուրջ իրենց նկատառումներն ու ձեռք բերված համաձայնության մասին իրազեկեն դատարանին: ՄԻԵԴ-ն ընդունել էր, որ 2006 թվականի աշնանը Ռուսաստանից վտարվել է 4634 վրացի:








































