Եվրոպան Հունաստանի հարցով պայմանավորվելու վերջին հնարավորությունն ունի: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«Այսօր մեզ անհրաժեշտ է միասնություն, ոչ թե այն պատճառով, որ դա հրաշալի գաղափար է, այլ որովհետև անհրաժեշտ պայման է կոնկրետ որոշումների ընդունման համար: Առանց Հունաստանի հարցում միասնության՝ 4 օր հետո մենք կարթնանանք ուրիշ Եվրոպայում: Դա իսկապես վերջին զարթուցիչն է մեզ և Հունաստանի համար: Մեր վերջին հնարավորությունը: Ես ուզում եմ ասել, որ վերջին հնարավորության ընթացակարգը նոր-նոր է սկսվել. (Եվրախմբի ղեկավար Յերուն) Դեյսելբլումը ստացել է Հունաստանի պաշտոնական հայտը ESM ծրագրի համար: Կարծում եմ՝ դա լավ նշան է»,- ասել է նա:









































