Բարության էստաֆետ արևմտյան աստղերի շրջանում։ Բրիտանացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը օգնել է օնկոլոգիական հիվանդությամբ տառապող աղջկան։
Նրա երկրպագուներից մեկը՝ 11-ամյա Նաոմի Օուքսը, շատ է ցանկացել մասնակցել այս տարվա օգոստոսին կայանալիք երգչուհու համերգին, սակայն պլանները ջնջվել են սոսկալի ախտորոշման պատճառով՝ լեյկեմիա։ Նրա հարազատները տեսանյութ են նկարել այն մասին, թե ինչպես է նա պայքարում հիվանդության դեմ, իսկ որպես երաժշտական ուղեկցություն ընտրել են նրա սիրած երգը՝ Թեյլորի Bad Blood հիթը։
Տեսանյութի՝ YouTube-ում հայտնվելու երրորդ օրը Սվիֆթը երկրպագուհու հաշվին է փոխանցել 50 հազար դոլար և գրել. «Այդքան գեղեցիկ և խիզախ Նաոմիի համար։ Ցավում եմ, որ չես կարող գալ օգոստոսին իմ համերգին, սակայն էլի համերգներ կլինեն։ Արի այնպես անենք, որպեսզի արագ առողջանաս։ Գրկում եմ քեզ և քո մտերմներին»,- գրել է նա՝ փոխանցում է Starslife պորտալը։
Հարազատները տեսանկարահանել են պահը, երբ Նաոմին ընթերցել է Թեյլորի հաղորդագրությունը։









































