Toyota ավտոկոնցեռնի նախկին թոփ-մենեջեր Ջուլի Հեմփը, որը հունիսին ձերբակալվել էր թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով, ազատ է արձակվել, քանի որ Տոկիոյի դատախազությունը որոշում է ընդունել գործը դատարան չփոխանցել: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Հեմփը ձերբակալվել էր հունիսի 18-ին թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով, քանի որ հունիսի 11-ին Տոկիոյի օդանավակայանում նրա անունով ծանրոցում 57 հաբ օքսիկոդոն են հայտնաբերվել՝ ուժեղ ցավազրկող դեղամիջոց, որը թմրամիջոցների բաղադրիչներ է պարունակում: Դեղը հաճախ օգտագործվում է քաղցկեղով հիվանդների տառապանքները մեղմելու համար, սակայն Ճապոնիայում դրա օգտագործումը սահմանափակ է:
Ավելի վաղ Հեմփն ասել է, որ իրեն հայտնի էր դեղամիջոցի ներկրման սահմանափակումների մասին, բայց այն իրեն անհրաժեշտ էր ծնկի ցավերի դեմ: Պարզվել է՝ ձերբակալվածն իսկապես ծնկի ցավով է տառապում: Հենց դա է եղել գործը դատարան չհանձնելու որոշման հիմնական պատճառը, քանի որ դատախազությունը համարել է, որ Հեմփի արարքում «քիչ չար մտադրություն կա»: Հեմփը հունիսի 30-ին հրաժարական է տվել՝ խնդրագիրը փոխանցելով փաստաբանների միջոցով:




































