Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Շինանյութ ներկրողները մինչև մայիս-հունիս ամիսները ոչ մի բեռնարկղ ապրանք չեն ներմուծել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:

– Պարոն Մխչյան, հրապարակվել են այս տարվա առաջին հինգ ամիսների տնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն՝ արտաքին առևտրաշրջանառությունը էլ ավելի շատ՝ մոտ 33 տոկոս անկում է ունեցել: Մինչդեռ տարեսկզբի վատ ցուցանիշներից հետո սպասվում էր, որ անկման տեմպերը կդանդաղեն: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ դանդաղելու փոխարեն ավելի արագացան:

– Եթե նայեք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, կհասկանաք: Այսօր առաջին հերթին կուզենայի Հունաստանի գործոնը հիշեցնել, որը ամբողջ Եվրոպայի համար է խնդիր դարձել: Կուզենայի հիշեցնել նաև Պարսկաստանի հետ տեղի ունեցող բանակցությունները: Ռուսաստանի մասին էլ չեմ ասում: Դրանք բոլորը առանձին պատճառներ են, որոնք չեն թողնում, որ ընդհանուր համաշխարհային տնտեսական մթնոլորտը բարելավվի:

– Բայց Իրանի դեպքում այդ բանակցությունները կարծես թե դրական սպասումներ են առաջացնում: Չէ՞ որ Արևմուտքը ցանկանում է այդ երկրի նկատմամբ կիրառած տնտեսական ու քաղաքական պատժամիջոցները հանել:

– Բայց գիտեք, դա էլ իր հերթին բերում է նավթային գների մեծ անկման: Իսկ նավթային գների անկումը նշանակում է ռուսական ռուբլու անկում, դա նշանակում է ռուսական տնտեսության խոցում: Իսկ դրա արդյունքը դա էր լինելու: Բայց չմտածեք, թե սա միայն Հայաստանում է տեղի ունենում: Վրաստանում նույնպես իրավիճակը լուրջ է, նույնն է նաև ՌԴ-ում, Ուկրաինայում: Այս ամբողջ տարածաշրջանում տնտեսական շատ ծանր իրավիճակ է:

– Արտաքին առևտրի կտրուկ անկման պարագայում 2,7 տոկոս տնտեսական ակտիվություն է գրանցվել:

– Եթե իմ տատիկին էլ գերեզմանից կանչեիք ու հարցնեիք, կասեր, որ այդ տնտեսական ակտիվությունը գյուղատնտեսության հաշվին է տեղի ունեցել, բայց դա ժամանակավոր երևույթ է: Ես կարծում եմ, որ այս պահին մեր գյուղացու փրկությունն իր արտադրած մթերքի արտահանումն է: Բայց, դժբախտաբար, այս մի քանի օրերին էլ Վրաստանի Վերին Լարս անցակետում խնդիրներ կան: Երեկ երեկոյան արտահանողներից մեկը զանգահարել էր ինձ, թե 100-150 մեքենա հավաքված այնտեղ՝ հերթի են սպասում, վախենում են, որ իրենց մթերքը փչանա: Այսօր մեր միակ հույսը գյուղմթերքն է, եթե մեր գյուղացին հզորանա, մենք կգոյատևենք: Բայց եթե այս մի երկու ամիսներին մի փոքր աշխուժություն կա, ու արտահանում է տեղի ունենում, թերևս դա մեր ընդհանուր տնտեսության փրկությունը չէ, որովհետև դրանք փոքր թվեր են: Այսօր նույն հանքահումքային ընկերությունները չեն կարողանում իրենց արտադրանքը լավ գներով վաճառել, նրանք էլ վատ վիճակում են: Ավելին պետք չէ սպասել, այս վիճակը միայն Հայաստանի հետ կապ չունի:

– Արտաքին առևտրաշրջանառությունը ավելի շատ նվազել է ԱՊՀ կամ ԵՏՄ երկրների հետ: Մինչդեռ մենք հակառակն էինք սպասում:

– Կարող եմ բացատրել այսպես՝ մենք մտանք Եվրասիական տնտեսական միություն, իսկ աշխարհում ցանկացած միության մեջ մեծը ուտում է փոքրին: Ու քանի որ ՌԴ տնտեսության մեջ արժեզրկումը շատ ավելի մեծ էր, քան Հայաստանում էր, այսօր ավելի ձեռնտու է որոշակի բաներ ՌԴ-ից ներմուծել, քան թե այստեղից արտահանել:

– Բայց ներմուծումն է ավելի շատ նվազել:

– Բնական է, երբ մարդիկ չունեն հավելյալ գումարներ, չեն կարող անհրաժեշտ գնումներ կատարել: Իսկ ներկրողներն էլ չեն կարողանում ներկրում իրականացնել: Իմ ունեցած տեղեկություններով՝ անուններ չեմ տալու, ամենամեծ շինանյութ ներմուծողները մինչև մայիս-հունիս ամիսները դեռ ոչ մի բեռնարկղ շինանյութ չէին ներկրել: Իսկ այդ մարդիկ ամեն ամիս եվրոպայից 150-200 բեռնարկղ շինանյութ էին ներկրում: Սա նշանակում է, որ շինարարություն չկա Հայաստանում:

– Դուք հիմնականում արտաքին գործոնները նշեցիք: Ներքին խնդիրներ չկա՞ն:

– Կան, ինչու չկան: Այս ներքին լարվածությունը, վախը ժողովրդի մեջ, որ էլեկտրաէներգիան թանկանում է: Այս ամենը բերում է նրան, որ եթե մարդը ինչ-որ դրամ ունի գրպանում, վաղվա օրվա անորոշության պատճառով չի ուզում դա ծախսել: Սրան ասում են ինֆարկտային իրավիճակ:

– Պարսկաստանի, Հունաստանի բացասական ազդեցությունը ինչպե՞ս կարող է տեղի ունենալ: Այդ երկրների հետ Հայաստանը տնտեսական մեծ կապեր չունի, և թվում է, որ մեծ ազդեցություն էլ չպետք է կրի:

– Ես այսօր իմացա, որ Հայաստանը Հունաստանի հետ 15-20 մլն դոլարի առևտրային շրջանառություն ունի: Բայց սա չէ էականը: Էականն այն մեծ գործոնն է, որը տեղի է ունենում այդ երկրում, որն անուղղակի կերպով է ազդում մեր երկրի վրա: Այդ երկրում դեֆոլտ է տեղի ունենում: Գործարքները ուղղակի թե անուղղակի միմյանց հետ կապված են, և կարող են իրենց ազդեցությունը բերել: Հունաստանի պատճառով այս օրերին եվրոյի անկում է տեղի ունենում, ինչը չի կարող բացասական ազդեցություն չունենալ Հայաստանի վրա:

– Վերջին ամիսներին ռուսական ռուբլին մի փոքր կայունացել էր, դա դրական հույսեր էր տալիս:

– Այո, բայց այս մի քանի օր է, ինչ ռուբլու փոխարժեքը կրկին սկսեց իջնել: Ես իմ ընկերության միջոցով ապրանք էի վաճառել Ռուսաստանում, սկզբում հաշվել էինք մի գին, բայց երկու օր անցավ, արդեն բավականին անկում տեղի ունեցավ: ՌԴ այսօրվա իրավիճակը ուղղակի կապ ունի նավթի գների հետ: Եթե նավթի գինը շարունակի տապալվել, ՌԴ-ն չի կարողանա իր բյուջեն վերականգնել: Այդ պատճառով էլ իրավիճակը ծանր է: Եվ կարծում եմ, որ ՌԴ-ն մինչև 2016 թվականը դեռ կտառապի այս ցավից:

– Արժույթի միջազգային հիմնադրամն ու միջազգային այլ կառույցներ մի փոքր բարելավել էին ՌԴ նկատմամբ իրենց վատ կանխատեսումները: Եվ դանից ելնելով՝ բարելավել էին նաև ՀՀ տնտեսության նկատմամբ իրենց կանխատեսումները:

– Այո, ասում էին, որ առողջացում կա: Բայց այդ դրական զարգացումները մեկ գործոնով չեն պայմանավորված: Այսօր ՌԴ-ն զարկ է տվել իր տնտեսության բոլոր ճյուղերին, որ կարողանան տեղական արտադրությունը խրախուսել: Այսպես ասած՝ իրենց «Պլան Բ»-ն են մշակում, ինչը ահագին մեծ օգուտ կբերի ՌԴ տնտեսության մեջ: Իսկ դա իր ազդեցությունը կունենա Հայաստանի վրա: Բայց համաշխարհային տնտեսության մեջ այլ զարգացումներ էլ կան՝ պայմանավորված, ինչպես նշեցի, Հունաստանով և Պարսկաստանով, որոնք էլ հավելյալ բացասական ազդեցություններ են առաջացնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում