Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
Նշվում է, որ անգլիական ակումբը 28 մլն եվրո է առաջարկել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, սակայն առաջարկը մերժվել է: Մոուրինյոն Իսկոյին դիտարկում է որպես Օսկարի փոխարինող այն դեպքում, եթե վերջինս Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվի:
AS-ն իր հերթին փոխանցում է, որ Իսկոյի տեղափոխությունը չի կայացել, քանի որ «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեծ հույսեր է կապում ֆուտբոլիստի հետ:


































