Աֆղանստանի բանակի զինվորականի համազգեստով մահապարտ ահաբեկիչը այսօր ներխուժել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության շենք և պայթեցրել ինքնաշեն պայթուցիկ սարքը: Այս մասին RIA-Novosti գործակալությանն է հաղորդել Աֆղանստանի ՊՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքով, ահաբեկիչն հատել է անցակետը` ներկայացնելով սպայի անցաթուղթ: Պայթյունի հետևանքով զոհվել է ՊՆ նախարարի տեղակալի օգնականը, վիրավորվել են երեք սպաներ, այդ թվում՝ գլխավոր շտաբի պետի քարտուղարը և ՊՆ ղեկավարի համհարզը:
Աֆղանական հեռուստաալիքները հաղորդել էին, թե ՊՆ շենք են ներխուժել գրոհայիններ: Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը լրագրողներին հրավիրել էր ներկա գտնվելու Ֆրանսիայի և Աֆղանստանի պաշտպանության նախարարների հանդիպման արարողությանը:








































