Ֆիլիպինների մայրաքաղաքային շրջանը հեղեղել են հորդառատ անձրևները: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, տեղումների պատճառը «Ֆալկոն» թայֆունն է, որն անցյալ գիշեր մոտեցել է Լուզոն կղզուն: Այս մասին գրում է Trend-ը:
Կառավարության կարգադրությամբ դպրոցներում դադարեցվել են պարապմունքները, քաղաքների շատ փողոցներ, այդ թվում՝ Մանիլայի, ջրով են ծածկվել և արգելափակվել:
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ տեղումները կարող են ուժեղանալ և դառնալ ջրհեղեղների և սողանքների պատճառ՝ հատկապես գյուղական վայրերում:










































