ԱՄՆ-ի բանակը երկու տարվա ընթացքում պլանավորում է կրճատել 40 հազար զինվոր և 17 հազար քաղաքացիական մասնագետ, երեքշաբթի օրը հայտնել է USA Today թերթը:
Այսպիսով, 2017 թվականի վերջին ԱՄՆ-ի բանակը կազմված կլինի 450 հազար զինվորներից: Կրճատումները կապված են բյուջեի սահմանափակումների հետ: Այդ առիթով պաշտոնական անձինք հրաժարվել են բացատրություններ տալուց:
Բանակի թվաքանակն ԱՄՆ-ում կրճատվում է արդեն մի քանի տարի: Իրաքի և Աֆղանստանի պատերազմների թեժ պահին նրա թվաքանակը հասել էր 570 հազար մարդու:






































