ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայինները իրենց վերահսկողությունը վերադարձրել են Սիրիայի հյուսիսային Այն-Իսսա կենտրոնական քաղաքում, որը մինչ այդ վերահսկել են քրդական աշխարհազորայինների ուժերը: Այս մասին հայտնում է vesti.ru-ն: Քրդերին հաջողվել է Այն-Իսսա և Թել-Աբյադ քաղաքները գրավել հունիսին, սակայն մեկ ամսից պակաս ժամանակ հետո ստիպված են եղել նահանջել:
Այն-Իսսան կենտրոնական նշանակություն ունի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, քանի որ այնտեղից ուղիղ ճանապարհ է բացվում դեպի «խալիֆայության» սիրիական մասի մայրաքաղաք՝ Ռաքա քաղաք:








































