ԱՄՆ-ը մոտ 2 ամսվա ընթացքում ընդամենը Սիրիայի մեղմ ընդդիմության 60 մարտիկի է նախապատրաստել ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դեմ մարտնչելու համար: Այս մասին գրում է RIA Novosti-մ` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին:
«Հուլիսի 3-ի դրությամբ 60 մարտիկ է նախապատրաստվել: Այդ թիվը զգալիորեն ավելի քիչ է, քան սպասում էինք տվյալ պահին: Մասնակիորեն ստուգման չափանիշների պատճառով»,- հայտարարել է Քարթերը:
Նա հայտարարել է, որ ստուգում են անցնում մոտ 7000 կամավորականներ` վստահ լինելու համար, որ պատրաստ են պայքարել ԴԱԻՇ-ի դեմ:









































