Աշխարհում հայտնի սեքսապաթոլոգները կարծում են, որ նոր սեռական կողմնորոշում է ձևավորվել: Այսպես կոչված պանսեքսուալները իրենց զուգընկերոջ սեռին նշանակություն չեն տալիս, գրում է Informing.ru-ն:
«Մենք հայտարարում ենք սեռական կողմնորոշման նոր տեսակի մասին`պանսեքսուալներ: Դրանք այն մարդիկ են, որոնց համար միևնույն է, թե ինչ սեռի կլինի սեռական զուգընկերը: Նրանք առանց բարդութավորվելու սեռական հարաբերություններ են ունենում աղջիկների, տղաների, տրանսսեքսուալների հետ և նույնիսկ երես չեն թեքում ինտերսեքսուալներից, ովքեր չեն կարողանում որոշել իրենց սեռական պատկանելությունը»,- նշել են գիտնականները:
Ըստ մասնագետների` այս ֆենոմենը հայտնվել է 21-րդ դարի հասարակությունում:









































