Starslife.ru-ի փոխանցմամբ՝ երգչուհի Ռիհաննան հուլիսի սկզբին ներկայացրել է իր Bitch Better Have My Money երգի տեսահոլովակը: Երգչուհին տեսահոլովակի գաղափարը մշակել է 8 ամիս, դա է պատճառը, որ հոլովակի նորամուտը նրա համար հուզիչ է եղել: Տեսանյութը տևում է ընդամենը 7 րոպե: Տեսահոլովակի ռեսժիսորը հենց ինքը Ռիհաննան է:
Տեսահոլովակում Ռիհաննան մարմնավորում է չարամիտ վրեժխնդիր անձի, ով անխնա սպանում է իր պարտապաններին: Դա առաջացրել է ոչ միանշանակ արձագանք: Տեսանյութը հատկապես ցավագին են ընդունել ֆեմինիստները, որոնք երգչուհուն մեղադրել են կանանց նկատմամբ բռնություններ գործադրելը քարոզելու համար:











































