Իտալական «Միլան»-ի նորեկ, կոլումբիացի հարձակվող Կառլոս Բական վերջին հրաժեշտն է տվել իսպանական «Սևիլյա»-ի երկրպագուներին:
«Դժվար է խոսքերով բացատրել այս զգացողությունները, որն ես հիմա ապրում եմ: Այժմ ես զգում եմ և՛ երջանկություն, և՛ թախիծ: Տխուր եմ, քանի որ ես լքում եմ իմ և ընտանիքիս կողմից սիրված յուրահատուկ ակումբը: «Սևիլյա»-ն կատարեց իմ երազանքը: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ դարձել հենց Լա Լիգայում` աշխարհի լավագույն առաջնություններից մեկում:
Ընտանիքս և ես միշտ երախտապարտ կլինենք «Սևիլյա»-ին այս գեղեցիկ երկու տարիների համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին և մարզչական շտաբի բոլոր անդամներին: Շնորհակալություն եմ հայտնում նաև ակումբի երկրպագուներին, ովքեր ընդմիշտ կմնան իմ սրտում»,- գրել է ֆուտբոլիստը թվիթերյան իր միկրոբլոգում:





































