Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է այս շաբաթ, եթե Թեհրանը կատարի անհրաժեշտ դժվար ընտրություն:
Քերին հայտարարել է, որ եթե դա տեղի չունենա, ապա ԱՄՆ-ը կդադարեցնի Իրանի հետ բանակցությունները. «Եթե մենք չկնքենք գործարք և չտեսնենք առաջընթաց մեզ համար կարևոր ասպեկտներում, ապա նախագահ Օբաման մշտապես ասել է, որ մենք պատրաստ ենք հրաժարվել (բանակցություններից)»:
Չի բացառվում, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Վիեննայում տարվող բանակցությունները կերկարաձգվեն մինչև հուլիսի 9-ը:








































