Friday, 03 05 2024
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին

Վարդան Սեդրակյանի կալանավորումը միայն գործի կեսն է. ՆԳ նախկին նախարար

Վարդան Սեդրակյանի կալանավորումը միայն գործի կեսն է, ավելին՝ ապացուցելն էլ ամբողջություն չէ, նրանք դեռ հանրությանն ապացուցելու, հավաստիացնելու խնդիր ունեն, իսկ կհաջողվի դա նրանց, թե ոչ՝ բարդ է ասել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ներքին գործերի նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին Պարույր Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձը պատվիրելու մեղադրանքով ձերբակալելուն:

«Ամեն անգամ ընտրությունների ժամանակ նման բաներ հնչել են: Ես հիշում եմ՝ իբր թե Արտաշես Գեղամյանի նկատմամբ մահափորձ եղավ, բայց անցավ-գնաց անհետևանք: Հաջորդ անգամ ինչ-որ մեկը ցուցմունք տվեց՝ իբր թե «Խուճուճ» Էդոն եսիմ ում պետք է տրաքացներ, քրեական գործ հարուցվեց: Որպես խափանման միջոց ընտրվեց կալանքը, հետո ամեն ինչ լռության մատնվեց. այդպես էլ բան չիմացանք: Այս պարագաներում շատ դժվար է զուտ մասնագիտական գնահատական տալ, այս կարգի շինծու գործեր էլի են եղել»,- ասաց ՆԳ նախկին նախարարը:

Ս. Աբրահամյանը նշեց, որ սա այն բացառիկ դեպքն էր, որ հանցագործությունն ուղղված էր իշխանությունների և մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի դեմ: ՆԳ նախկին նախարարը այս ամենի մեջ երկու դրական կողմ շեշտեց. «Առաջինը՝ փառք Աստծո, Պարույր Հայրիկյանը ողջ է, երկրորդը՝ իշխանությունների վերաբերմունքը տուժողի նկատմամբ. նախկինում էլ ընդդիմադիր գործիչների նկատմամբ մահափորձեր են իրականացվել, բայց դեպքի վայր այցելությունը սահմանափակվում էր տեղամասային տեսուչի մակարդակով, իսկ այս պարագայում մի քիչ ավելի նկատելի էր այդ դրական վերաբերմունքը:

Ավելի ճիշտ կլինի, եթե իշխանությունները հետևություն անեն այս դեպքից, այսինքն՝ ոչ թե կոնկրետ ով ում կրակեց և ինչու էր պատվիրված, այլ դրա ծնող պատճառները վերացնեն, իսկ դրա պատճառը, ըստ իս, երկրում տիրող մթնոլորտն է:
Հայաստանում տիրող մթնոլորտն է ծնում այս կարգի քաղաքական դրդապատճառներով սպանություններ և մահափորձեր, իսկ դա շատ վտանգավոր միտում է, ինչը պետք է մեծապես անհանգստացնի:

Այսինքն՝ իշխանությունների գործողությունները պետք է ուղղված լինեն ոչ թե կոնկրետ հանցագործությունը բացահայտելուն, այլ մթնոլորտը փոխելուն, որպեսզի պարարտ հող չստեղծվի»:

Մեր հարցին՝ շատ չե՞ն այս դեպքի վերաբերյալ համընկնումները, արդյոք Վարդան Սեդրակյանի կանխատեսող հայտարարությունները կասկածի տեղիք չե՞ն տալիս, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Երբ սովորական քաղաքական վերլուծաբանի կամ քաղաքացու ասես, միգուցեև համոզիչ լինի, բայց ես այսպես կասեմ՝ նրա ասածները դոմինանտ ընդունել չի կարելի, որովհետև տարբեր վարքագծային դրսևորումներ կան՝ հոգեբանորեն իրենց նախապատրաստել և այլն: Ես չեմ ուզում այդ առումով որևիցե գնահատական տալ, բայց կոնկրետ ինձ համար նրա ասածը նշանակություն չունի»:

Խոսելով այն մասին, որ եթե, այդուհանդերձ, ապացուցվի Վարդան Սեդրակյանի մեղավորությունն այս գործում, ապա Հայաստանի Հանրապետության համար քարոզարշավի ժամանակ մի թեկնածուի կողմից մյուսի դեմ մահափորձ պատվիրելն ինչ կարող է նշանակել, Սուրեն Աբրահամյանն ասաց. «Շատ վատ գնահատականներ ու արձագանքներ կլինեն՝ և՛ բարոյական, և՛ քաղաքական, և՛ իրավական առումով: Ընդհանուր պետության, հասարակության, նաև իշխանության համար բացասական երևույթ է՝ դա միանշանակ է»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում