Friday, 05 06 2026
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև

Անշրջելի դեմոկրատիայի սպասումով

Հայաստանում արդեն տևական ժամանակ շարունակվող քաղաքական ճգնաժամի պատճառներից մեկը, եթե չասենք` հիմնականը, քաղաքական սկզբունքների մրցակցության բացակայությունն է: Իսկապես, մեզ մոտ ընտրությունների ժամանակ մարդիկ ընտրություն են կատարում ոչ թե երկրի հետագա զարգացման տարբերակների, այլ անձանց միջև, ինչի հետևանքն էլ մեր ընտրական համակարգի դեգրադացիան է: Փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունն առավել կենսունակ է այն երկրներում, որտեղ հենված է ոչ միայն Սահմանադրական նորմերի, այլև հստակ քաղաքական այլընտրանքի անընդհատ և շարունակական գոյությանը: Ասել է թե` ժողովրդավարությունը ենթադրում է, որ ընտրությունների ընթացքում իրար հետ մրցակցում են երկրի հետագա զարգացման մի քանի, առնվազն` երկու կոնցեպցիաներ: Նման ռեալ այլընտրանք Հայաստանում երբեք չի եղել, և ոչ մի ընտրություն այս շեշտադրմամբ չի անցել:

90-ականներին ՀՀ առաջին նախագահական ընտրություններն անցնում էին ազգային համաձայնության պայմաններում, Լևոն Տեր-Պետրոսյանին ոչ մի գաղափարական այլընտրանք չկար, և նրա ամենաուժեղ մրցակիցը` Պարույր Հայրիկյանը, ըստ էության նույն գաղափարախոսության ներկայացուցիչ էր: Հաջորդ ընտրություններն էլ այս իմաստով ավելի լավ պայմաններում չանցան. 1995-ի խորհրդարանական ընտրություններում կոմունիստական կուսակցությունը ըստ էության կեղծ դերակատարում ուներ, 96-ի նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանն ամենևին էլ գաղափարական այլընտրանք չէր, 1998 և 2003-ի նախագահական ընտրություններում գաղափարների և քաղաքական սկզբունքների մասին այդպես էլ խոսք չեղավ: Իմ տպավորությամբ, Տեր-Պետրոսյանի իշխանության բացթողումներից մեկը հենց սա էր, որ ըստ էության ժամանակին նա չկարողացավ հասնել ՀՀՇ-ի ուժեղ գաղափարախոսական այլընտրանքի ձևավորմանը, ինչը կնշանակեր` Հայաստանում ժողովրդավարությունը դարձնել անշրջելի: 2008-ին ընտրությունը, իրականում, ավազակապետության և քաղաքական այլընտրանքի միջև էր:

Երբ այս տեսակետից ենք դիտարկում Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամը, հասկանալի է դառնում, որ երկրում ժողովրդավարությունը վերականգնելու և անշրջելի դարձնելու համար բավական չէ միայն ազատ և արդար ընտրությունների անցկացումը: Հարկավոր է հասնել նրան, որ ընտրությունները դառնան հստակ ձևակերպված սկզբունքների մրցակցության հարթակ, և ընտրողները կատարեն իմաստավորված քվեարկություն: Իսկ որոնք են այն ուժերը, որոնք կարող են Հայաստանի քաղաքական դաշտը դարձնել հենց այսպիսին: Այսօր նման պոտենցիալ իրենց մեջ ունեն թերևս միայն ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, որոնք կարող են դառնալ գաղափարական երկու բևեռներ և մյուս ուժերին պարտադրել լինել գաղափարական: Մյուս կողմից, սակայն, այս ուժերը ակնհայտորեն պատրաստ չեն լցնել քաղաքական դաշտը և նաև այս տեսանկյունից շատ լուրջ պատասխանատվություն են կրում այսօր երկրում ստեղծված վիճակի համար:

Եվ քաղաքական այս փուլում, կարծում ենք, նրանց անելիքը պետք է դառնա հենց այլընտրանքային քաղաքական համակարգի ձևավորումը, և այս ուժերը դա պետք է որպես համատեղ խնդիր դիտարկեն: Սրա համար, սակայն, թե’ ՀԱԿ-ը, թե’ ՀՅԴ-ն պետք է գիտակցեն ներքին գաղափարական բարեփոխումների անհրաժեշտությունը և շատ դժվար ու ցավագին պրոցեսներ անցնեն: ՀԱԿ-ի մասին մենք շատ ենք խոսել. այս պահին ընդգծենք, որ քաղաքական այս ուժը պետք է շատ ցավոտ պրոցեսներ անցնի` լիբերալ-ժողովրդավարական մյուս ուժերի համար գրավիչ դառնալու համար: ՀՅԴ-ն լուրջ խնդիրների առջև է, որը պետք է ավելի հրապուրիչ լինի սոցիալ-դեմոկրատական և ազգայնական ուղղվածության այլ ուժերի համար:

Կարծում ենք` առաջին խնդիրը, որ պետք է լուծի ՀՅԴ-ն, զուտ հայաստանյան քաղաքական ուժ դառնալն է: Սա դաշնակցությանը թույլ կտա ավելի հստակ և ամբողջական պատկերացնել Հայաստանի շահերը և ընկալել մեր ու սփյուռքի մոտեցումների և շահերի բնական տարբերությունը: Սա էլ իր հերթին դաշնակցությանը կօգնի ազատվել ոչ միայն հակաթուրքիզմի բարդույթից, այլև տեռորի կուսակցության ու ռազմականացված կազմակերպության՚ իմիջից և ի վերջո վերածվել ժամանակակից սոցիալ-դեմոկրատական կուսակցության: ևս մեկ նրբություն. քաղաքական բևեռներում գտնվող կուսակցությունները պետք է կարողանան միմյանց հետ աշխատելու ձևեր գտնել, որովհետև այդ կուսակցությունների գաղափարների և մոտեցումների տարբերությունների ամպլիտուդը չպետք է մեծ լինի, որովհետև միշտ հարկ է հաշվի առնել (գուցե նաև` հուսալ), որ նույն գաղափարախոսությունը երկար ժամանակ իշխանության ղեկին չի մնա, բայց սա չպետք է խաթարի երկրի զարգացման կուրսի շարունակականությունը: Իհարկե, հասկանալի է, որ վերը նշված իրավիճակի ստեղծումը հեշտ գործերից չէ: Մյուս կողմից, սակայն, թե’ ՀՅԴ-ն, թե’ ՀԱԿ-ը այսօր, առավել քան երբևէ, ունեն բարեփոխվելու հնարավորություններ, ռեսուրսներ, բարեփոխումների անհրաժեշտության հասունացած գիտակցում, և նրանք այսօր ուղղակի պարտավոր են օգտագործել այդ ռեսուրսները:
Իմ հակառակորդները կարող են չհամաձայնել ինձ հետ: Իրականությունն այն է, սակայն, կուզենք ընդունենք կամ ոչ, առավել մեծ քաղաքական ներուժ իրենց մեջ պարունակում են հենց ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, որոնք կարող են իրենց շուրջը հավաքել կամ ընդհանրապես դաշտից դուրս թողնել գաղափարական նմանություններ ունեցող այլ ուժերի: Դետալները, սակայն, էական չեն: Էականն այն է, որ քաղաքական ուժերը պետք է կարողանան գիտակցել բարեփոխվելու անհրաժեշտությունը, նաև հասկանալ, որ ազատ և արդար քվեարկությունը ժողովրդավարության անհրաժեշտ, բայց ոչ միակ պայմանն է: Եվ քաղաքական ուժերի ամենակարևոր խնդիրներից ու ֆունկցիաներից մեկը գաղափարական լինելն է և գաղափարական տեսանկյունից երկրի զարգացման ուղիներ առաջարկելը: Այդ ուղիները, սակայն, իրականում պետք է լինեն զարգացման և ոչ թե պատերազմի կամ թալանի, կամ` տեռորի, կամ` ամենաթողության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում