Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

«Մի՛ սպասեք, թե Մոսկվայում հրաշք կլինի, և խնդիրը լուծում կստանա »․ ռուսաստանցի տնտեսագետը` ՀԷՑ-ի խնդրի լուծման մասին

«Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ երեկ հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վնասները երկրում գործող կարգավորման համակարգի հետևանք են։

Նա նաև նշել է, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ ոլորտում բարդ իրավիճակն ունի բացառապես տնտեսական, այլ ոչ թե քաղաքական պատճառներ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը նշեց, որ ոլորտում կան բավականին շատ խնդիրներ, և այն համալիր լուծում է պահանջում: «Կա կառավարման արդյունավետության բաց: Հայաստանի տնտեսությունն այսօր շուկայական, ուժեղ և ամբողջական չի թվում, և այս իրավիճակում նման խնդիրներ իհարկե կարող են առաջանալ՝ կոռուպցիա, կառավարման անարդյունավետություն և այլն: Մի խնդիրն առաջացնում է մյուսը, ինչի հետևանքով էլ այս իրավիճակն է ստեղծվել ու առաջացրել հանրության դժգոհությունը»,- ասաց նա:

Դիտարկմանը ի պատասխան, թե, փաստորեն, ռուսական ընկերությունը խնդիրը դնում է բացառապես Հայաստանի ուսերին, արդյոք միայն մեզ մո՞տ է խնդիրը, Կ.Սիմոնովն ասաց. «Ես կարծում եմ, որ համալիր խնդիր է: Շատերը Հայաստանում ուզում են, որ կախարդական փայտիկի միջոցով տարիֆների հարցը լուծվեր։ Միայն «Իիտեր ՌԱՕ»-ն այդ հարցը չի լուծի, իհարկե, «Ինտեր ՌԱՕ»-ն ունի պատասխանատվության բաժին, որ չի կարողանում իր մենեջմենթը ղեկավարել: Բայց մյուս կողմից ասեմ, որ մենք գործ ունենք միանգամայն ոչ շուկայական հարցի հետ»:

Նա անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որ ՀԷՑ-ը միանգամայն ուրիշ սեփականատեր է ունենալու․ «Ասում են, թե այն տրվելու է միանգամայն ուրիշ սեփականատիրոջ, հայ բիզնեսմեններին, որոնք Ռուսաստանում են աշխատում: Լավ, տվեք նրանց, հետո՞: Այս խնդիրն այնքան հեշտ չէ, ինչքան թվում է: Այն պետք է երկկողմանի լուծում ստանա: Մի սպասեք, թե Մոսկվայում հրաշք կլինի, և խնդիրը լուծում կստանա: Մենք մեր վրայից պատասխանատվությունը չենք գցում, դա մեր սեփականությունն է, և այն ավելի խելամիտ պետք է ղեկավարել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում