Saturday, 13 06 2026
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար

Նոր դրամաշնորհ ստանալու համար Սերժ Սարգսյանը պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով եղել է «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի առաջին և երկրորդ կազմի անդամ, «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ ինքն այս իշխանություններին բազմիցս զգուշացրել է, որ ծրագրի առաջադրած չափանիշները չապահովելով տապալելու են ծրագիրը. «Փաստորեն, նրանք շատ բարեհաջող տապալեցին այդ ծրագիրը»:

Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել է, որ Հայաստանն այլևս չի կարող դիմել հիմնադրամի նոր ծրագրին մասնակցելու համար:

Բարսեղյանը նաև հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանին անգամ ահազանգ-նախազգուշացում է հղել «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» (ՀՄԿ) տնօրեն Ջ.Դանիլովիչը` 2008-ի մարտի 10-ին, ասելով, որ Հայաստանի իրավիճակը ժողովրդավարության մասով թուլանում է, և առաջարկել է միջոցներ ձեռք առնել վիճակը բարելավելու համար: Ավելին` նույն տարվա ընթացքում ՀՄԿ-ն կասեցրեց ճանապարհային բաղադրիչի ֆինանսավորումը մոտ 60 մլն դոլարով:

Բարսեղյանը նշեց, որ դրամաշնորհ ստանալու համար երկիրը պետք է թվով 17 չափորոշիչների համապատասխաներ, որոնք մասնավորապես երեք խումբ են` արդար կառավարում, մարդկային ներդրումներ, տնտեսական ցուցանիշներ: Ավելին` երկրները, որոնք դրամաշնորհի են դիմում և մանավանդ հասնում են պայմանագրերի կնքման` անուղղակիորեն պարտավորվում են բարձրացնել այդ ցուցանիշները:

«ՀՀ իշխանությունները քիչ է` աճ չեն ապահովել, Մարտի 1-ով, ցուցարարների սպանությամբ, քաղաքական բանտարկյալներով և ազատությունների հետևողական սահմանափակումներով շարունակ նվազեցրել են մեր հեղինակությունը»,- նշեց Բարսեղյանը:

Բարսեղյանի կարծիքով, Հայաստանը շանս չունի երկրորդ դրամաշնորհը ստանալու. «Հիմնադրամի ներկայացրած բարեփոխումներն իրականացնելու համար Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու ազատել քաղբանտարկյալներին, բացահայտել Մարտի 1-ի մարդասպաններին և առնվազն ազատականացնել հավաքների իրավունքը»:

Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամը» մեր հարևան Վրաստանին արդեն երկրորդ դրամաշնորհն է տվել: Բարսեղյանի խոսքերով, Վրաստանի հանգամանքն այլ է. հաշվի առնելով իրենց ցուցանիշները և հաջողությամբ իրականացված ՀՄ-Վրաստան ծրագիրը` ՀՄԿ-ն որոշեց նոր դրամաշնորհ տալ:

«Ի դեպ, այդ դրամաշնորհների առյուծի բաժինը ներդրվում է հայաբնակ Ջավախքում: Երկրորդ դրամաշնորհ ստանում է նաև Գանան: Սրանք աննախադեպ բացառություններ են»,- հավելեց Բարսեղյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում