Ուկրաինացիների թիվը, ովքեր Դոնբասում հակամարտության սկզբից փախել են հարևան երկրներ, գերազանցել է 900 հազարը։ Նրանց մեծ մասը՝ 746.5 հազարը, ապաստան է գտել Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ 900 հազարից Բելառուս են փախել 81.2 հազարը։
Եվրոպական երկրների շարքում ապաստանի ստացման դիմումների առավել մեծ թիվ է գրանցվել Գերմանիայում (4600), Լեհաստանում (3600) և Իտալիայում (2900)։
Եվս 1.35 մլն ուկրաինացիներ հակամարտության հետևանքով հարկադրված են եղել լքել տները և ստացել են ներքին տեղահանվածի կարգավիճակ։









































