«Հայկական ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել էքստրադիցիայի ենթարկել հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, ում վարած բեռնատարը 2013–ին բախվել էր մարդատար ավտոբուսին։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 զոհ էր եղել: Հարությունյանին դատարան էին տարել կանացի խալաթով։
Հայ վարորդին Տվերի դատարանը դատապարտել էր ազատազրկման՝ 6 տարի 9 ամիս ժամկետով։
«Հայկական կողմը տևական ժամանակ փորձում էր հասնել նրան, որ Հարությունյանը հանձնվի ՀՀ-ին, բայց ապարդյուն»:
Մանրամասները՝ թերթիա յսօրվա համարում