Համահունական սոցիալիստական շարժման սոցիալիստները կարծում են, որ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պետք է հրաժարական տա։
«Քանի որ պարոն Ցիպրասը չի կարող պատասխանատու որոշումներ ընդունել, նա պետք է հրաժարական տա և ընտրական ուղով մարդկանց շանս տա՝ որոշելու, թե ինչպիսին պետք է լինի երկրի ապագան»,- ասվում է հունական կուսակցության հայտարարության մեջ, որը խորհրդարանում 300 տեղերից զբաղեցնում է 12-ը։
Ավելի վաղ Ցիպրասը հայտարարել էր, որ հունական տնտեսության օգնության ծրագրի հարցով համազգային հանրաքվեն կանցկացվի հուլիսի 5-ին։











































