Chevrolet ընկերությունը ներկայացրել է Theft Alarm Notofocation տեխնոլոգիան, որը տագնապի միացման դեպքում սմարթֆոնի վրա ուղարկում է ծանուցում, հայտնում է General Motors-ը:
Այդ ֆունկցիան կդառնա լրացում OnStar սերվիսի, որը թույլ է տալիս հետևել մեքենային և հեռավորության վրա արգելափակել բռնկումն ու շարժիչը: Theft Alarm Notofocation-ը կաշխատի 2014 թվականին թողարկված մեքենաների մեծամասնության վրա:
OnStar-ն աշխատում է միայն ԱՄՆ-ում, Կանադայում, և լատինամերիկյան մի քանի երկրներում:








































