Ավստրալիացի ինժեներ Մարկ Պիվակը ստեղծել է մեխանիկական ռոբոտացված ձեռք, որը կարողանում է ինքնուրույն հավաքել աղյուսե շարվածք: Այդ մասին հայտնում է News.com.au պորտալը:
Ադրիան անունը ստացած ռոբոտը ժամում շարում է հազար աղյուս և ի վիճակի է տարեկան կառուցել 150 տուն: Աշխատանքի համար նրան անհրաժեշտ է կառուցվող տան համակարգչային մոդելը, որից հետո սեփական ալգորիթմով հաշվում է յուրաքանչյուր աղյուսի տեղը:
Պիվակը իր ռոբոտի վրա աշխատել է 10 տարի: Նրա վաճառքը կսկսվի Արևմտյան Ավստրալիայում:









































