Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան չի պատրաստվում իր թիմ հրավիրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիային, եթե ընտրվի առաջիկա նախագահական ընտրություններում, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
«Դի Մարիան փայլուն ֆուտբոլիստ է, սակայն ինձ թվում է, որ նա չի համապատասխանի «Բարսելոնա»-ի խաղաոճին»,- հայտարարել է Լապորտան:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի նախագահական ընտրությունները տեղի կունենա հուլիսի 18-ին:



































