Այսօր ոստիկանության 10-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ մեծ տոնական շքերթ Վազգեն Սարգսյանի անվան մարզահամերգային համալիրում:
Միջոցառմանը մասնակցեցին Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և այլ պետական այրեր ու ոստիկանության ծառայողներ:
Տոնական միջոցառման ընթացքում հասարակական կարգի պահպանության գործում ունեցած ներդրման համար ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին ՀՀ մեդալներով:









































